Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.10.2018 | 00:14

Հաճելի է բեռից ազատ լինելու զգացողությունը, մաքուր սիրտ ունենալը։ Հիշե՛ք, որ Աստված ողորմած է։ Բոլորիս ողորմած Հայրն է։ Մենք Նրա զավակներն ենք, և Նա կների մեզ և կմոռանա, եթե մենք հիշենք այդպես վարվել։ Համենայն դեպս, քննիր նախ քո սիրտը՝ տեսնելու՝ ներողամտության պակաս ունի՞ ուրիշների հանդեպ, որովհետև ինչպե՞ս կարող ենք Աստծուց ներողություն խնդրել, երբ ինքներս չենք կարող ուրիշներին ներել։ Հիշեք, եթե իսկապես մաքուր սրտով նպատակ ունեք այդ անելու, Աստծու աչքին դուք կբարձրանաք։ Նա ձեզ կների, եթե ճշմարտապես խոստովանեք։
ՈՒստի աղոթե՛ք, որպեսզի կարողանաք ներել բոլոր նրանց, որոնց վշտացրել եք կամ չեք սիրում և ներե՛ք, ինչպես ձեզ է ներվում։


Մայր ԹԵՐԵԶԱ

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ